Պոլ Պոգբան սպասում է Ֆրանսիայի հավաքականի հրավերին

Պոլ Պոգբան սպասում է Ֆրանսիայի հավաքականի հրավերին

«Յուվենտուսի» երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծում է, որ արժանի է հրավիրվել Ֆրանսիայի ազգային հավաքական: 19-ամյա ֆուտբոլիստը դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Դիդյե Դեշամի ղեկավարած թիմում, սակայն հույս ունի, որ Չեմպիոնների լիգայում հաջող ելույթները նրան կօգնեն հրավեր ստանալ:

«Այս մրցաշրջանում ինձ հաջողվեց լավ խաղ ցուցադրել: Ես մասնակցեցի առաջնության 20 հանդիպման և դարձա 5 գոլի հեղինակ: Ա Սերիան հեշտ առաջնություն չէ, դրա համար էլ ուրախ եմ, որ այստեղ հաջողությունների եմ հասել:

Նպատակիս հասնելու համար համառորեն աշխատում եմ: Եթե նույն ոգով շարունակեմ, ապա մոտ ժամանակներս հավաքականից հրավեր կստանամ»,-ասել է Պոգբան Football Italia-ի հետ զրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում