Վան Բյույտենը ցանկանում է կարիերան ավարտել «Բավարիայում»
14/03/2013 00:20
Նմանատիպ
«Բավարիայի» պաշտպան Դանիել վան Բյույտենը ցանկություն է հայտնել կարիերան ավարտել հենց մյունխենյան ակումբում: Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա ամառը, սակայն Բյույտենը այն երկարաձգելու հույս ունի:
«Կկարողանա՞մ հունիսին երկարաձգել պայմանագիրս: Հույս ունեմ, որ այո: Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բավարիայում»: Ամեն օր ես խաղում 20 կամ 25 տարեկան տղաների դեմ. դրա համար միշտ պետք է լավ մարզավիճակում լինել»,-ասել է Բյույտենը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում