«Արսենալը» մոտ էր հերոսությանը, իսկ «Բավարիան» 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

«Արսենալը» մոտ էր հերոսությանը, իսկ «Բավարիան» 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

Թեպետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան «Բավարիա»-«Արսենալ» խաղից առաջ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և թիմի ֆուտբոլիստները հավաստիացնում էին` հաջորդ փուլ գալու հնարավորություններ ունեն, այսօր նրանք այդ հնարավորությունները լիովին օգտագործել չկարողացան:

«Արսենալի» կարևոր առաջադրանքը խաղը հաջողությամբ սկսելն ու արագ գոլ խփելն էր, ինչը լոնդոնցիները կատարեցին` հանդիպման երրորդ րոպեին  Թեո Ուոլկոտի փոխանցումից հետո Մանուել Նոյերի դարպասը գրավեց Օլիվյե ժիրուն: Հանդիպման մինչև 88-րդ րոպեն հաշվի մեջ փոփոխություններ չեղան և միայն խաղի հիմանական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Կոսիելնին «Արսենալին» հույս պարգևեց` հաշիվը դարձնելով 0:2….սակայն մնացած ժամանակահատվածում լոնդոնցիներն ավելին անել չկարողացան: 

«Բավարիան» մրցակցի դաշտում խփած 3 գոլերի շնորհիվ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ:

«Բավարիա»-«Արսենալ» ընդհանուր հաշիվը` 3:3:

Հետևեք մեզ նաև Telegram-ում