«Մալագան» ևս նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

«Մալագան» ևս նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթլով «Պորտուին»` «Մալագան» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր: Այսպիսով, Չեմպիոնների լիգայի այս փուլում հանդես կգան միանգամից երեք իսպանական ակումբներ` «Ռեալը», «Բարսելոնան» և «Մալագան»:

«Մալագայի» գոլերը խփեցին Իսկոն 43-րդ րոպեին և Սանտա Կրուսը` 77-րդ րոպեին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Պորտուն» հաղթել էր նվազագույն 1:0 հաշվով, ուստի երկու խողերի արդյունքով ճանապարհը զիջեց իսպանական ակումբին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում