Լեմպարդ. «Ստյաուայի» հետ դժվարին խաղ է սպասվում

Լեմպարդ. «Ստյաուայի» հետ դժվարին խաղ է սպասվում

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան` «Չելսի»-«Ստյաուա» խաղից ունեցած ակնկալիքներից: Հիշեցնենք,  որ Ռումինիայում տեղի ունեցած առաջին խաղում լոնդոնցիները զիջեցին մրցակցին նվազագույն 1:0 հաշվով:

««Ստյաուան» լավ ակումբ է: Նրանք եվրոպական թիմերի մեծամասնության նման տեխնիկապես լավ են պատրաստված: Եթե կարողացել են հասնել այս մակարդակին, նշանակում է ուժեղ են և մեզ բարդ խաղ է սպասվում:

Այն, որ արտագնա խաղում գոլ չենք խփել, բարդացնում է աշխատանքը, բայց մենք բնավորություն ունենք և կարող ենք ամեն բան փոխել»,-ասել է Լեմպարդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում