Անտոնիո Բանդերասը մարզադաշտից դիտել է «Մալագա»-«Պորտու» խաղը (լուսանկար)

Անտոնիո Բանդերասը մարզադաշտից դիտել է «Մալագա»-«Պորտու» խաղը (լուսանկար)

Իսպանացի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը մարզադաշտից հետևել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մալագա»-«Պորտու» հանդիպմանը: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով` 2:0:

Հանդիպումից հետո իսպանական Marca-ի հետ զրույցում Անտոնիո Բանդերասն ասել է.

«Մեզ` երկրպագուներիս համար մեծ հաջողություն է լինել այս տարվա եվրոպական ուժեղագույն ակումբների թվում: Որտեղ էլ խաղա «Մալագան», ես միշտ իմ աջակցությունը կցուցաբերեմ թիմին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում