Սնեյդեր. Ես ճիշտ վարվեցի` տեղափոխվելով «Գալաթասարայ»

Սնեյդեր. Ես ճիշտ վարվեցի` տեղափոխվելով «Գալաթասարայ»

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի զղջում, որ տեղափոխվել է թուրքական ակումբ: Այս առիթով ֆուտբոլիստն ասել է.

««Շալկեի» նկատմամբ տոնած հաղթանակն ինձ պարզապես ևս մեկ անգամ փաստեց` ես ճիշտ որոշում եմ կայացրել` տեղափոխվելով «Գալաթասարայ»: Ամենակարևորն այն է, որ այստեղ ես վերջապես խաղաժամանակ եմ ստանում:

Իսկ ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի հավանական մրցակցին, ապա, անկեղծ ինձ համար մեկ է` որ թիմը կլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում