Դեշամ. Ռիբերիի վնասվածքը անհանգստացնում է
14/03/2013 20:33
Նմանատիպ
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ֆրանկ Ռիբերիի վնասվածքից, որը ֆուտբոլիստը ստացել է Մյունխենի «Բավարիայի» կազմում և ինչի պատճառով էլ չմասնակցեց «Արսենալի» հետ երեկվա խաղին: Չնայած այս ամենին` Դեշամը Ռիբերիին հավաքական է հրավիրել` մասնակցելու Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի խաղերին:
«Բնականաբար, Ռիբերիի վնասվածքն անհանգստացնում է մեզ: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, նա կկարողանա մասնակցել իր թիմի առաջիկա խաղին: Ես շատ ծանր չեմ ընդունում տեղի ունեցածը, սակայն մենք կհետևենք նրա առողջությանը»,-ասել է Դեշամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում