Եվրոպա լիգա. Վիտցելի գոլը չփրկեց «Զենիթին». պայքարը շարունակում է «Բազելը» (տեսանյութ)

Եվրոպա լիգա. Վիտցելի գոլը չփրկեց «Զենիթին». պայքարը շարունակում է «Բազելը» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Զենիթ»-«Բազել» զույգի հաղթողն արդեն հայտնի է: Հիշեցնենք, որ առաջին խաղում 2:0 հաշվով առավելության էին հասել շվեյցարական ակումբի ֆուտբոլիստները, և հաջորդ փուլ դուրս գալու համար «Զենիթին» անհրաժեշտ էր հաղթել 3 գնդակի տարբերությամբ:
Սակայն ռուսական ակումբն անզոր եղավ այդքան գոլեր խփելու. հանդիպման միակ գոլը 30-րդ րոպեին հեղինակեց Վիտցելը:

Երկու խաղերի արդյունքում հաղթելով 1:2 հաշվով` «Բազելը» շարունակում է պայքարը Եվրոպա լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում