«Ինտեր»-«Տոտենհեմ»` 4:1. պայքարը կշարունակի «Տոտենհեմը» (տեսանյութ)

«Ինտեր»-«Տոտենհեմ»` 4:1. պայքարը կշարունակի «Տոտենհեմը» (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Ինտեր»-«Տոտենհեմ» հանդիպումը սպասվածի պես անցավ դրամատիկ պայքարում: Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած արտագնա խաղում «Ինտերի» ֆուտբոլիստները 3:0 հաշվով պարտություն էին կրել և հաջորդ փուլ դուրս գալու համար նրանց այսօր անհրաժեշտ էր գոնե նույն հաշվով հաղթել սեփական դաշտում:

Խաղի հիմնական ժամանակահատվածում «Ինտերի» ֆուտբոլիստներին հաջողվեց ստեղծել 3 գնդակի առավելություն. նախ 20-րդ րոպեին աչքի ընկավ Անտոնիո Կասսանոն, ապա 52-րդ րոպեին Պալասիոն, իսկ 75-րդ րոպեին Գալլասը դարձավ ինքնագոլի հեղինակ և մրցակիցն հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն տվեց:

Լրացուցիչ ժամանակում «Տոտենհեմն» ուղղեց իր սխալը. 96-րդ րոպեին իր թիմի պատասխան գնդակը խփեց Էմանուել Ադեբայորը` 3:1: Թվում էր` խաղն այդպես էլ կավարտվի, բայց 110-րդ րոպեին «Ինտերը» ևս մեկ գոլ խփեց` աչքի ընկավ Ալվարեսը: Սակայն մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում