Կապելլո. Արշավինի հետ կապված` չես խաղում թիմում, հրավեր չես ստանա հավաքականից

Կապելլո. Արշավինի հետ կապված` չես խաղում թիմում, հրավեր չես ստանա հավաքականից

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է, թե ինչու Անդրեյ Արշավինին չի հրավիել հավաքականի հետ մասնակցելու աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջիկա խաղերին:

«Արշավինի հետ կապված ամեն բան շատ հստակ է` չես խաղում թիմում, հրավեր չես ստանա հավաքականից: Արշավինը չի խաղում «Արսենալում». այս պարագայում ինչու՞ հրավիրել մեկին, ով նստում է պահեստայինների նստարանին:

Եթե տղան իր թիմի հիմնական կազմում տեղ չունի, ապա ինձ մոտ էլ չի ունենա: Նա խաղից դուրս է. թեման փակված է, և ես այլևս չեմ ցանկանում քննարկել այս հարցը»,-ասել է Կապելլոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում