Եվրոպա լիգա. «Չելսի»-«Ստյաուա»` 3:1. մյուս արդյունքները (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Չելսի»-«Ստյաուա»` 3:1. մյուս արդյունքները (տեսանյութ)

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի խաղերն ավարտվեցին: Արդեն տեղեկացրել ենք, որ հաջորդ փուլի ուղեգրեր նվաճել են «Բազելը», «Ռուբինը», «Տոտենհեմը»: Քիչ առաջ ավարտվեցին նաև մյուս հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին», որ առաջին խաղում 1:0 հաշվով զիջել էր «Ստյաուային», սեփական հարկի տակ առավելության հասավ 3:1 հաշվով  և կշարունակի պայքարն այս մրցաշարում: «Չելսիի» կազմում գոլերը խփեցին Մատան, Թերրին և Տորրեսը, իսկ ռումինական ակումբի միակ գոլը հեղինակեց Կիրիկեշը: 

«Լացիո»-«Շտուտգարտ» զույգից պայքարը կշարունակեն իտալացիները` 3:1: «Բորդո»-«Բենֆիկա» պայքարում առավել ուժեղ էին պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները` 2:3: Թուրքական «Ֆեներբախչեն» ընդհանուր 2:1 հաշվով առավելության հասավ «Վիկտորիա Պլզենի» նկատմամբ, իսկ «Նյուքասլ»-«Անժի» խաղում հաղթական էր Սիսեի 94-րդ րոպեին խփած գոլը` 1:0:

Հետևեք մեզ նաև Telegram-ում