Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» նախկին հարձակվող Էռնան Կրեսպոն խոսել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին.
-Մոուրինյոյի հետ շատ հաճելի է աշխատել: Նա իսկական առաջնորդ է ու հոգով հաղթող: Ինքս հաճույք եմ ստացել նրա մարզումներից: Նրա մեջ ինչ-որ յուրահատուկ բան կա: Մոուրինյոն հասնում է անգամ նրան, որ ֆուտբոլիստներն իրենց կարևորությունը զգան: