Հայնկես. Ֆուբոլային մեծ երեկո է սպասվում
15/03/2013 17:46
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում սպասվելիք «Յուվենտուս»-«Բավարիա» մրցակցությունից:
«Ես լավ եմ ծանոթ «Յուվենտուսի» խաղին: Այժմ այն Իտալիայի լավագույն ակումբն է. նրանք հիանալի նոր մարզադաշտ ունեն: «Յուվեն» շատ լուրջ և շատ դժվարին մրցակից է:
Նրանք ուժեղ են պաշտպանությունում և վտանգավոր հաձակման գծում: Համոզված եմ, որ ֆուտբոլային մեծ երեկո կլինի, և արդյունքում կկարողանանք դուրս գալ կիսաեզրափակիչ: Մրցելու են երկու հավասար հնարավորություններ ունեցող թիմեր»,-ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում