«Վոլգան» հաղթեց Արթուր Սարկիսովի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

«Վոլգան» հաղթեց Արթուր Սարկիսովի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրը:  Տուրի առաջին խաղում 11-րդ հորիզոնականում ընթացող «Ռոստովը» հյուրընկալել էր 2 հորիզոնական ներքև գնտվող «Վոլգային»: Հանդպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Հենց մեր ընտրանու ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ էլ «Վոլգան» 1:2 հաշվով հաղթանակ տոնեց:

Սարկիսովն առաջին գոլը խփեց 31-րդ, իսկ երկրորդը` 63-րդ րոպեին: Իսկ դաշտի տերերի կազմում միակ գոլը 80-րդ րոպեին հեղինակեց Կիրիչենկոն:

Հավելենք` այս հաղթանակից հետո «Վոլգան» վաստակած միավորների թիվը հասցրեց 20-ի և շրջանցեց 12-րդ հորիզոնականում գտնվող «Ամկարին», որը սակայն 21-րդ տուրի իր խաղը դեռ չի անցկացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում