Պույոլը ծնկի վիրահատության կենթարկվի
16/03/2013 00:52
Նմանատիպ
Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը ծնկի վիրահատության կենթարկվի, ինչի պատճառով չի կարողանա մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս գալ: Սակայն հարկ է նշել, որ ակումբի ղեկավարության կողմից պաշտոնական հայտարարություն այս առիթով չի եղել:
Եթե Պույոլն իրոք վիրահատվի, ապա ամենայն հավանականությամբ բաց կթողնի «ՊՍԺ»-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում