Մանչինի. Հույս ենք դրել «Ման. Յունայթեդի» հոգնածության վրա
Նմանատիպ
«Ման. Սիթիի» գլխավոր մարզիչն ասել է, թե ինչի շնորհիվ իր թիմը կկարողանա Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում շրջանցել «Ման. Յունայթեդին»:
«Ֆուտբոլը շատ տարօրինակ է: Երբեմն պարտվում ես և գիտես` ինչու՞: Պարտվում ես մեկ, երկու, երեք խաղ: Մենք «Լիվերպուլի», «Սաութհեմփթոնի» և «ՔՊՌ»-ի հետ երեք խաղում ընդամենը երկու միավոր ենք վաստակել: Այնպես որ, նման բաներ էլ են պատահում:
«Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում հիանալի է խաղում, նրանք կարողացան լավ խաղ ցուցադրել «Ռեալի» դեմ: Սակայն առաջնության ավարտին մնացած խաղերը, բարդ են լինելու, քանի որ բոլոր թիմերը հոգնել են: Մենք հույսներս դրել ենք դրա վրա:
Հաջորդ երկու խաղերը վճռորոշ կլինեն: Եթե նրանք այդ խաղերում միավորներ կորցնեն, ապա հնարավոր է մենք շրջանցենք նրանց: Իսկ ադեն ապրիլի 8-ին սպասվում է դերբին»,-ասել է Մանչինին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում