Սթարիջը պատրաստ է օգնել «Լիվերպուլին» հաղթանակներ տոնել
16/03/2013 14:38
Նմանատիպ
«Լիվերպուլի» ձմեռային տրանսֆերային պատուհանի ձեռքբերում համարվող Դանիել Սթարիջը պատրաստ է մրցաշրջանի ավարտին օգնել իր թիմին հաղթանակներ տոնել:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Լիվերպուլ» տեղափոխվեց «Չելսիից»` 12 մլն ֆունտի դիմաց, արագ հարմարվեց թիմին` 8 խաղում խփելով 5 գոլ, սակայն հետո ազդրի վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս մնաց խաղից:
«Ֆիզիկապես արդեն լավ մարզավիճակում եմ: Մինչ «Տոտենհեմի» հետ խաղը, ադեն 1-2 անգամ մարզվել էի` նպատակադրված պատրաստվել խաղին:
Մեզ մնացել է այս մրցաշրջանում անցկացնել 10 խաղ: Ես այս խաղերը համարում եմ չեմպիոնական եզրափակիչներ: Հույս ունեմ` կկարողանամ խուսափել վնասվածքներից և օգնել թիմիս հաղթանակներ տոնել»,-ասել է Սթարիջը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում