Մանչինին բարկացած է և չի շփվում ԶԼՄ-ների հետ
16/03/2013 20:48
Նմանատիպ
«Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Էվերթոնին» 0:2 հաշվով պարտվելուց հետո չի ցանկացել շփվել լրագրողների հետ.
-Ինչպես հասկանում եք, Մանչինին բարկացած է: Նա ցանկանում է գնահատել իրավիճակն ու չի ցանկանում այնպիսի բան ասել, որը հետո խնդիրների առաջ կկանգնեցնի իրեն: Նա բարկացած է խաղում տեղի ունեցած ամեն ինչի համար: Մրցակիցն ամեն ինչ լավ կատարեց, բայց մենք կասկած չունենք, որ ձեռքով խաղ կար,- ասել է Մանչինիի օգնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում