Բորուսսիան «ոչնչացրեց» Ֆրայբուրգին` 5:1 (տեսանյութ)

Բորուսսիան «ոչնչացրեց» Ֆրայբուրգին` 5:1 (տեսանյութ)

Բունդեսլիգայի 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ ջախջախիչ 5:1 հաշվով առավելության հասավ «Ֆրայբուրգի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում դուբլեր ձևակերպեցին Նուրի Շահինը և Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գնդակ էլ խփեց Բիտենկուրը: Հյուրերից սփոփիչ գոլի հեղինակը Շմիդն է:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 49 միավոր և շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում` զիջելով «Բավարիային», իսկ «Ֆարյբուրգը» 36 միավորով մնաց 8-րդ տեղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում