Արաս Օզբիլիս.«Ցավոք, չեմ կարող մասնակցել Չեխիայի հետ հանդիպմանը»

Արաս Օզբիլիս.«Ցավոք, չեմ կարող մասնակցել Չեխիայի հետ հանդիպմանը»

Այսօր արդեն հայտնել էինք, որ մեր հավաքականի առաջատարներից մեկը` Արաս Օզբիլիսը, վնասվածք է ստացել և բաց կթողնի Չեպիայի հետ հանդիպումը:
«Ֆուտբոլ 365-ի» հետ զրույցում ֆուտբոլիստը հաստատել է այդ լուրը եւ հայտնել, որ ինքը ծնկի վնասվածք է ստացել: Դեպքը տեղի է ունեցել «Կուբանում» մարզման ժամանակ: Այժմ նա բուժզննում է անցնում Հոլանդիայում:

«Վնասվածք ստացա մարզման ժամանակ: Հավանաբար երկու շաբաթ կպահանջվի վերականգնվելու համար: Ցավոք, չեմ կարող մասնակցել մարտի 26-ին Չեխիայի հետ հանդիպմանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում