Սենիկ Կարա-Պողոսյանի դստրիկները` «Բարսելոնայի» փոքրիկ երկրպագուհիներ (լուսանկարներ)
17/03/2013 13:12
Նմանատիպ
«Պրոֆֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող, ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի զույգ աղջիկները դեռ փոքրուց, հայրիկի օրինակով, երկրպագում են կատալոնական «Բարսելոնային»:
Լիոնելլան և Դանիելլան ընդամենը յոթ ամսական են, սակայն արդեն աչալուրջ հետևում են «Բարսելոնայի» ելույթներին: Նկարում Լիոնելլայի հագին Լեո Մեսսիի իսկական մարզաշապիկն է, նրա իսկ ինքնագրով, որն արգենտինացին նվիրել է Սենիկ Կարա-Պողոսյանին: Դանիելլայի հագին եղած «Միլանի» մարզաշապիկը նույնպես նվեր է` ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի կողմից: Գնդակն էլ հենց Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակներից է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում