Միխայիլ Մարկոսովը 2 շաբաթից լիովին ապաքինված կլինի
17/03/2013 13:56
Նմանատիպ
Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավեր ստացած «Ուֆայի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը վնասվածք է ստացել և որոշ ժամանակով չի կարողանա օգնել թե թիմին, թե հավաքականին:
«Ուֆայի» բժիշկ Վալերի Մուֆթախուտդինովը խոսել Մարկոսովի ապաքինման գործընթացից: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում բժիշկն ասել է.
«Մեր ֆուտբոլիստի վիճակը նորմալ է, սակայն բժշկական նորմերից ելնելով՝ չեմ կարող նշել նրա վնասվածքի ախտորոշումը. այդ տեղեկությունը գաղտնի է պահվում։ Մարկոսովը շարք կվերադառնա 2 շաբաթից. հաշվի առնելով այն փաստը, որ Միշան որակազրկվել է 3 խաղով, նա հենց այդ ժամանակում էլ կհասցնի ապաքինվել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում