Ջոն Թերրի. Չեմ խաղում այնքան, որքան ցանկանում եմ

Ջոն Թերրի. Չեմ խաղում այնքան, որքան ցանկանում եմ

«Չելսիի» ավագը չի թաքցնում, որ ցանկանում է միշտ խաղաժամանակ ստանալ: Սակայն միևնույն ժամանակ նշում է` քիչ խաղաժամանակը չի խանգարում իրեն առաջվա պես կենտրոնանալ խաղի վրա:

«Ես չեմ խաղում այնքան, որքան ցանկանում եմ: Սակայն երբ մարզվում եմ առաջվա պես կենտրոնանում եմ և ողջ ուժերս եմ ներդնում, երբ գոլային հնարավորություններ են ստեղծվում. ինչպես օրինակ «Ստյաուայի» հետ խաղի ժամանակ:

Ես առողջ եմ և պատրաստ եմ օգնելու թիմին: Դա վերաբերում է նաև մյուս ֆուտբոլիստներին: Շատերը տխրում են քիչ խաղաժամանակից, սակայն մենք գիտակցում ենք` դեռ շատ հանդիպումներ կան և անհրաժեշտ է միայն մտածել հաղթանակների մասին»,-ասել է Թերրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում