Ֆերնանդո Ալոնսոն գոհ է երկրորդ հորիզոնականից

Ֆերնանդո Ալոնսոն գոհ է երկրորդ հորիզոնականից

Ավտոարշավորդը խոսել է Ավստրալիայի Գրան-պրիիում իր ելույթներից: Նշենք, որ այս մրցաշարում Ալոնսոն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

«Հիանալի արշավ էր: Մենք պայքարում էին ողջ ընթացքում: Յուրաքանչյուր շրջանում էլ տեղի էին ունենում կարևոր իրադարձություններ. դա ինձ հաճույք էր պատճառում:

Մի փոքր տխրել ենք, որ արշավի վերջում չկարողացանք պայքարել առաջին հորիզոնականի համար, սակայն Կիմը և նրա թիմը հիանալի հանդես եկան: Շնորհավորում ենք նրանց:

Ամեն դեպքում` շատ ուրախ եմ: Վերջին երկու մրցաշրջանների մեկնարկը մեզ համար հաջող չէր դասավորվում, սակայն այս անգամ բոլորովին այլ կերպ սկսվեց: Մենք լավատես ենք և հավատում ենք` այս մրցաշրջանում հաղթանակներ շատ կլինեն»,-ասել է Ալոնսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում