Ուոլքոտ. Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը մեզ համար ողբերգություն կլինի

Ուոլքոտ. Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը մեզ համար ողբերգություն կլինի

«Արսենալի» երիտասարդ կիսապաշտպանը կոչ է արել իր թիմակիցներին մրցաշրջանի ավարտին մնացած բոլոր խաղերում հանդես գալ այնպես, ինչպես «Բավարիայի» հետ հանդիպման ժամանակ: Թեոն ասել է.

«Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելը մեր թիմի համար ողբերգություն կդառնա: Այն, թե ինչպես մենք խաղացինք «Բավարիայի» դեմ, ցույց է տալիս, որ ընթացիկ մրցաշրջանում կարող էինք ավելի բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել:

Մեզ անհրաժեշտ է լինել ինքնվստահ և ունենալ հաղթելու ցանկություն, որպեզի նման խաղ ցուցադրենք նաև Անգլիայի առաջնությունում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում