Ռիո Ֆերդինանդը կմիանա Անգլիայի հավաքականին

Ռիո Ֆերդինանդը կմիանա Անգլիայի հավաքականին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ թիմի պաշտպան Ռիո Ֆերդինանդին թույլատրվել է միանալ Անգլիայի հավաքականին:

Այս շաբաթ Ռիոն երկու տարվա ընդմիջումից հետո կրկին հրավիրվեց իր երկրի հավաքական: «Երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը նշեց, որ Ֆերդինանդին տեսնում է իր ղեկավարած թիմում:

Սակայն այդ հրավերին բացասականորեն էր վերաբերվում սըր Ալեքսը, քանի որ ցանկանում էր բացառել իր ֆուտբոլիստների’ վնասվածք ստանալու վտանգը: Սակայն շաբաթօրյա «Ռեդինգի» հետ հանդիպումից հետո նա հաստատել է, որ ակումբը չի կանգնի Ռիոյի ճանապարհին, հաղորդում է Sky Sports-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում