Առաջատարներ «Միկան» ու «Շիրակը» միավորներ են կորցնում
17/03/2013 17:11
Նմանատիպ
Այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած մրցավեճում «Փյունիկը» 2-0 հաշվով առավելության հասավ «Միկայի» նկատմամբ: 17-րդ րոպեին հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ պաշտպան Ալեքսը, իսկ խաղավարտից 6 րոպե առաջ փյունիկցիների առավելությունն ամրապնդեց Վարդան Բակալյանը:
Մյուս հանդիպումը կայացավ Կապանում, որտեղ մրցեցին «Գանձասարն» ու «Շիրակը»: Այս մրցավեճում հաշիվը չբացվեց ու թիմերը վաստակեցին մեկական միավոր:
Այս տուրից հետո «Շիրակը» ունի 70 միավոր, «Միկան»’ 69, իսկ «Գանձասարն» ու «Փյունիկը»’ 52-ական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում