Կոնտեն չի բացառում իր հեռանալը «Յուվենտուսից»

Կոնտեն չի բացառում իր հեռանալը «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ում վերջին շաբաթներին ակտիվորեն «ուղարկում» են եվրոպական տարբեր գրանդ ակումբներ, չի բացառել իր հեռանալը թուրինյան ակումբից:

-Ամեն ինչ կարող է պատահել: Սակայն հիմա ես հիանալի ժամանակաշրջան եմ անցկացնում «Յուվենտուսի» հետ: Ապագայում կցանկանայի փորձել ուժերս արտասահմանյան առաջնություններից մեկում, սակայն ներկայումս դժվար է խոսել այդ մասին,- մարզչին է մեջբերում Forzaitalianfootball.com-ը:

2011 թվականին Կոնտեի’ «բյանկոներիի» ղեկին նշանակվելուց հետո թուրինյան ակումբն անցկացրած 85 խաղերում միայն 6 պարտություն է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում