Դրոգբան չի հրավիրվել Կոտդիվուարի հավաքական
17/03/2013 17:40
Նմանատիպ
«Գալաթասարայի» հարձակվող Դիդիե Դրոգբան դուրս է մնացել Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Գամբիայի հետ հանդիպման Կոտդիվուարի հայտացուցակից:
Անցած չորեքշաբթի իվուարցիների ավագը օգնեց թուրքական թիմին դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, ու ակնկալվում էր, որ նա կհայտնվի «փղերի» կազմում:Սակայն թիմի գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշին այս անգամ որոշել է հրաժարվել իր առաջատարի ծառայություններից:
Ճիշտ է, երկրի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դեռ չի մեկնաբանել այս փաստը, սակայն, պարզ է, որ սա պայմանավորված է չինական «Շանհայ Շենհուայից» հեռանալուց հետո ֆուտբոլիստի ոչ այդքան լավ մարզավիճակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում