«Բարսելոնան» Վիլյային նոր պայմանագիր կառաջարկի
17/03/2013 17:47
Նմանատիպ
«Բարսելոնան» պատրաստվում է իր կազմում պահել հարձակվող Դավիդ Վիլյային, տեղեկացնում է The Sunday Times-ը:
Կատալոնական ակումբը նոր պայմանագիր կառաջարկի Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Սակայն վերջինս պետք է համաձայնի աշխատավարձի կրճատման, որն այս պահին կազմում է տարեկան 8 մլն. եվրո:
Նշենք, որ ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը «բլաուգրանայի» հետ գործում է մինչև 2014 թվականի ամառը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում