Մեսսի. Օնլայն PlayStation եմ խաղում ամբողջ աշխարհի մարդկանց հետ
17/03/2013 17:58
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջին չորս տարիներին հռչակվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, խոստովանել է, որ համարվում է PlayStation խաղի ակտիվ օգտագործող:
-Ես օնլայն PlayStation եմ խաղում ամբողջ աշխարհի մարդկանց հետ, որոնք, իհարկե, չգիտեն, որ հենց ինձ հետ են մրցում: Երբեմն նրանք բարկանում եմ, երբ ես սկսում եմ հետ փոխանցումներ կատարել, որպեսզի ժամանակ ձգեմ,- ասել է Մեսսին, ով արգենտինական հեռուստատեսության եթերում նշել է նաև այն մարզիկների անունները, որոնց ելույթներով ինքը տպավորված է: -Ինձ դուր են գալիս Կոբի Բրայանտը, Ֆեդերերը, Նադալը, Ջոկովիչն ու Դել Պոտրոն: Նրանք իրենց գործի իսկական վարպետներ են,- ավելացրել է արգենտինացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում