Հեղինակավոր ամսագրերի ամենատպավորիչ սպորտային շապիկները (լուսանկարներ)
Նմանատիպ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տարբեր տարիների մի շարք հեղինակավոր ամսագրերի լավագույն սպորտային շապիկները, որոնցում մարզիկներն իրենց սիրելիի կամ թիմակցի հետ:
Կրիստիան Վիլհելմսսոն և Օկսանա Անդերսոն -Café (Շվեդիա, օգոստոս 2008)
Այս համարում ֆուտբոլիստը խոսել է իր տեղափոխությունների մասին և շնորհակալություն հայտնել Օկսանային իրեն պարգևած երջանկության համար:
Բլերիմ Ջեմայլին և Բարբարա Մեգերտ -Goal (Շվեյցարիա ապրիլ 2009)
Մակեդոնացի խաղացողը ծանոթացել է ռադիոլրագրող Բարբարա Մեգերտի հետ 2006թ-ի Աշխարհի առաջնությունից առաջ: Զույգը խոսել է իր ծանոթության և կարճատև բաժանման մասին:
Անդրեյ Շեվչենկո և Կրիստեն Պազիկ- GQ (Իտալիա 2003 նոյեմբեր)
Ուկրաինացի ֆուտբոլիստը և ամերիկացի մոդելը հայտնվեցին ամսագրի շապիկին հարսանիքից կես տարի առաջ, երբ նրանք սպասում էին իրենց առաջնեկին: Ի դեպ՝ երեխայի կնքահայրը Սիլվիո Բեռլուսկոնին է:
Ջենսոն Բատոն և Ջեսիկա Միչիբատա GQ ամսագիր (Ճապոնիա 2009 դեկտեմբեր)
Ամսագրի այս համարում զույգը խոսել է իրենց ծանոթության մասին:
Կրիստիան Վիերի և Մելիսա Սատտա- Vanity Fair (Իտալիա 2008 ապրիլ )
Իտալիայի ամենավսռ զույգերից էր: Մելիսան հայտնի մոդել է, հեռուստահաղորդավարուհի, իսկ Կրիստիանը նաև հաջողակ բիզնեսմեն: Հարցազրույցից 3 տարի անց զույգը բաժանվել է:
Լեբրոն Ջեյմս և Ժիզել Բունդխեն -Vogue (ԱՄՆ ապրիլ 2008)
Հանրաճանաչ բասկետբոլիստն և տիեզերքի ամենաբարձր վարձատրվող մոդելը (այդ տարվա ցուցանիշներով) զարդարեցին ամսագրի համարը 2008-ին:
Դուեն Ուեյդ և Նատալի ACCESS DIRECTV (ԱՄՆ հուլիս 2008)
Նույն տարում բայց արդեն ACCESS DIRECTV ամսագրում հայտնվեցին բասկետբոլիստ Դունն ու լողորդուհի Նատալի Կաֆլինը:
Եվգենիա Սիլվիա, Իկեր Կասիլիաս, Պո Գազել և Ռաֆաել Նադալ (Իսպանիա 2009)
Ամսագրի շապիկին 2008-2009 թվականներին Իսպանիայում փայլած մարզիկներն են ՝օլիմպիական չեմպիոն և առաջին ռակետ Ռաֆաել Նադալը (այդ շրջանում), Եվրոպայի չեմպիոն Իկեր Կասիլիասը, իսպանական բասկետբոլի պարծանք Պո Գազելը և Եվգենիա Սիլվիան:
Էրիկ Կանտոնա և Ռաշիդա Բրակնի Paris Match ( Ֆրանսիա հուլիս 2009)
Զույգը ծանոթացել է 2002-ին «Բկլիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ
Դևվիդ և Վիկտորիա Բեքհեմներ W (ԱՄՆ օգօստոս 2007)
Թերևս ամենաքննարկվող, ամենագեղեցիկ զույգերից մեկը, որ 2007-ին հայտնվեց W ամսագրի շապիկին: Հարցազրույցի ժամանակ Դևիդն ասել է. «Դա սեր էր առաջին հայացքից»: Դիտելով Spice Girls խմբի տեսահոլովակը՝ Դևիդը ասել է Գարի Նեվիլին.«Ես հենց այս աղջկա հետ էլ կամուսնանամ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում