Նադալ. Ավելին եմ արել, քան կարող էի երազել
17/03/2013 22:09
Նմանատիպ
Ռաֆայել Նադալը, «Ինդիան-Ուելսի» եզրափակիչ հասնելով, խոստովանել է, որ թեև փետրվարին է կորտ վերադարձել, բայց արդեն հաջողությունների է հասել.
-Շատ դժվար է պատկերացնել, որ ամեն ինչ այսպես ստացվեց, բայց ես անչափ ուրախ եմ վերջին ամիսներին տեղի ունեցածի համար: Շատ բարդ է լուրջ վնասվածքից հետո վերսկսել մրցաշրջանը:
Բարդ է մեծ ընդմիջումից վերադառնալ ու մտնել պայքարի մեջ: 7 ամիս անց ես կորցնելու բան չունեմ: Ավելին եմ արել, քան կարող էի երազել: Եզրափակչում դուրս կգամ կորտ, հաճույք կստանամ խաղից ու կպայքարեմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում