«Ման. Սիթին» Նեյմարի համար պատրաստ է վճարել 58 մլն եվրո

«Ման. Սիթին» Նեյմարի համար պատրաստ է վճարել 58 մլն եվրո

«Սանթոսի» երիտասարդ աստղը շարունակում է մնալ եվրոպական գրանդ-ակումբների ուշադրության կենտրոնում: Այժմ անգլիական մամուլը գրում է, որ Նեյմարի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սթին»:
Տեղեկություններ կան, որ բրազիլացու համար «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է վճարել 58 մլն եվրո: Եթե գործարքն իրականանա, ապա այս գումարը ռեկորդային կդառնա «Մանչեսթեր Սիթիի» համար:
Նշենք, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» և «Մոնակոն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում