Լեննոնը չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին

Լեննոնը չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Սան-Մարինոյի և Չերնոգորիայի հետ խաղերին Անգլիայի հավաքականը կմասնակցի առանց «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Ահարոն Լեննոնի: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը The Daily Mail-ի հետ զրույցում ասել է.

-Ահարոնը չի կարողանա խաղալ Անգլիայի հավաքականում մոտակա ժամանակներս: Նա շարունակում է պայքարել վնասվածքների դեմ: Մենք ռիսկի դիմեցինք` «Ինտերի» հետ խաղում Լեննոնին խաղադաշտ մտցնելով: Այժմ նրա մոտ մկանային ցավեր կան, և մենք նրան չենք հայտավորել անգամ «Վեսթ Հեմի» հետ առաջիկա խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում