NBA. Բլատչը ցանկանում է մնալ Բրուկլինում

NBA. Բլատչը ցանկանում է մնալ Բրուկլինում

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 26-ամյա բասկետբոլիստը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ, սակայն հույս ունի նոր պայմանագիր կնքել ներկայիս թիմի հետ: Այս առիթով Բլատչն ասել է.

«Բրուկլինում ինձ ամեն ինչ դուր է գալիս: Մենք հիանալի թիմ և մարզչական անձնակազմ ունենք, երկրպագուները աջակցում են մեզ և ընդհանրապես` ակումբը հիանալի է աշխատում: Հույս ունեմ` կշարունակեմ ելույթներս այստեղ»:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բլատչը մասնակցել է 65 խաղի և վաստակել միջինը 10.1 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում