«Բարսելոնան» հաղթեց «Ռայո Վալեկանոյին». Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Ռայո Վալեկանոյին». Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում ամրապնդված կատալոնական «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»:

Դաշտի տերերի կազմում գոլերը խփեցին Դավիդ Վիլյան և Լեո Մեսսին դուբլ ձևակերպեց: Նշենք, որ նա արդեն 18 խաղ անընդմեջ գոլեր է խփում: Սա համաշխարհային ռեկորդ է: Նախկինում նման ռեկորդ է գրանցել Տոեդոր Պյուտերեկուն, ով 16 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել: Հյուրերի կազմում միակ գոլի հեղինակը Ռաուլ Տամուդոն էր:

Այս տուրից հետո վաստակած 74 միավորով «Բարսան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռայո Վալեկանոն» մնաց 41 միավորով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում