Բենիտես. Գոհ եմ թիմային մթնոլորտից և խաղից

Բենիտես. Գոհ եմ թիմային մթնոլորտից և խաղից

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը մեկնաբանել է «Վեսթ Հեմի» նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մարզիչն ասել է.

«Մեզ հաջովեց ամբողջ խաղի ընթացքում հանգստություն պահպանել և վերահսկել հանդիպումը: Շատ վառ խաղացինք և ստեղծեցինք մի շարք հնարավորություններ: Ցավում եմ, որ ավելի շատ գոլեր չեղան, սակայն գոհ եմ թիմային մթնոլորտից և խաղից

Ես ուրախ եմ Լեմպարդի համար, ով իր 200-րդ գոլը խփեց «Չելսիի» կազմում: Դա ֆանտաստիկ ցուցանիշ է ցանկացած ֆուտբոլիստի համար` հատկապես կիսապաշտպանի:

Իսկ Ազարի բարձր կարգը ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: Թիմակիցների աջակցությամբ նա հիանալի խաղ է ցուցադրում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում