Պիկե. Բոլորս հասկանում ենք ֆուտբոլն` ինչ է

Պիկե. Բոլորս հասկանում ենք ֆուտբոլն` ինչ է

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն «Ռայո Վալեկանոյին» հաղթելուց հետո ասել է, որ հաղթանակները նրան չեն խանգարում ճիշտ մոտենալ գործին.

-«Բարսելոնան» բավականաչափ փորձ ունի, որ հասկանա, որ Չեմպիոնների լիգայից հետո երկրի առաջնության խաղերն այնքան էլ հեշտ չեն դասավորվում և որ պետք է ինտենսիվ խաղանք: «Ռայո Վալեկանոն» լավ պայքարեց ու հնարավորինս բարդացրեց մեր կյանքը դաշտում:

Բոլորս հասկանում ենք ֆուտբոլն ինչ է: Ձեզ կարող են աշխարհի լավագույն թիմ համարել, իսկ մեկ շաբաթ անց`հակառակը: Դրա համար էլ հաջողության հասնելիս հանգստություն ենք դրսևորում: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում