Հեմիլտոն. «Մակլարենի» առաջարկն ավելի եկամտաբեր էր

Հեմիլտոն. «Մակլարենի» առաջարկն ավելի եկամտաբեր էր

Հեմիլտոնը հայտարարել է, որ իր որոշումները գումարի շատ կամ քիչ լինելու հետ որևէ առնչություն չունեն: Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից առաջ ավտոարշավորդը «Մակլարենից» տեղափոխվեց «Մերսեդես», ինչն առիթ հանդիսացավ լրագրողերի համար գրելու, թե Հեմիլտոնին գայթակղել են նոր թիմի փոխերը:

««Մակլարենի»` 2013 թվականի մրցաշրջանի համար արված առաջարկությունն ավելի եկամտաբեր էր, քան «Մերսեդեսինը»: Սակայն «Մակլարենում» ես կարող էի հաղթել չորս կամ հինգ արշավ` այդպես էլ չդառնալով չեմպիոն: Դրա համար էլ ինձ մոտ հեռանալու ցանկություն առաջացավ»,-այս առիթով ասել է Հեմիլտոնը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում