Մարադոնա. Ի՞նչ կլինի Իսպանիայի հավաքականի հետ, եթե չխաղան Ինյեստան և Չավին

Մարադոնա. Ի՞նչ կլինի Իսպանիայի հավաքականի հետ, եթե չխաղան Ինյեստան և Չավին

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր գնահատականն է տվել վերջին տարիների աշխարհի ուժեղագույն ընտրանուն` Իսպանիայի հավաքականին:

«Հավաքականի նոր հաջողությունները կախված են նրանից, թե արդյոք ֆուտբոլիստները կկարողանան դիմանալ այս ծանրաբեռնավծությանը և տեմպին: Եթե իսպանացիները պահպանեն իրենց առաջատարներին, ապա կրկին մեծ նվաճումների կհասնեն:

Օրինակ` բոլորին տանջում է այն հարցը, թե ինչ կլինի այս թիմի հետ, եթե Չավի Էռնանդեսը և Անդրես Ինյեստան լքեն այն: Ֆաբրեգասը, Մարտինեսը և Ալկանտարան, անխոս, ուժեղ ֆուտբոլիստներ են, սակայն նրանք զիջում են Չավիին և Ինյեստային»,-ասել է Մարադոնան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում