Yerevan
17
+32°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Բորխա Վալերոն չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ»

Բորխա Վալերոն չի պատրաստվում տեղափոխվել «Ռեալ»

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Բորխա Վալերոն, ում անունը վերջին ժամանակներս ակտիվորեն կապում են Մադրիդի «Ռեալի» հետ, հայտարարել է, որ երջանիկ է իտալական ակումբում:

-Ես երջանիկ եմ Ֆլորենցիայում: «Ռեա՞լ». Ոչ, ես այստեղ ամեն ինչից գոհ եմ, ինձ դուր են գալիս մարդիկ, իսկ ընտանիքս իրեն լավ է զգում:

Մեր թիմը աճելու դեռ շատ տեղ ունի: Մենք առաջին տարին է, ինչ խաղում ենք միասին: Որպեսզի ցուցադրենք այն ֆուտբոլը, որը ցանկանում է Մոնտելլան, պետք է առաջընթաց ապրենք,- ասել է իսպանացին:

Հիշեցնենք’ Վալերոն Ա Սերիա է տեղափոխվել անցած ամռանը’ «Վիլյառեալից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում