Շարապովա. Մրցաշարի մեկնարկում ցույց չէի տալիս իմ լավագույն խաղը
18/03/2013 13:24
Նմանատիպ
Ռուս Մարիա Շարապովան Ինդիան-Ուելսի եզրափակչում Կարոլին Վոզնյացկու նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով:
-Հաշվին նայելով, կթվա, թե խաղը հեշտ ընթացք ունեցավ, սակայն իրականում ամեն ինչ ավելի դժվար էր: Հատկապես երկրորդ սեթում շատ հանգիստ մրցակիցս կարող էր առավելության հասնել: Միևնույն ժամանակ, ես ամբողջ ընթացքում զգացել եմ, որ պետք է լրացնել այս բացը: Շատ բրեյքեր կատարելը մեծ օգուտ տվեց ինձ:
Մրցաշարի մեկնարկում ես չէի ցուցադրում իմ լավագույն խաղը, սակայն երբեմն այդպես տեղի է ունենում: Իհարկե, շատ ավելի լավ է անհաջող մեկնարկել, սակայն հետո հաղթանակի հասնել, քան լավ մեկնարկել, բայց հետո դուրս մնալ մրցաշարից,- ասել է ռուս թենիսիստուհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում