Լեմպարդ. Սա իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր
Նմանատիպ
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խոստովանել է, որ հպարտ է ակումբի կազմում խփած 200 գոլերի առիթով:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի կիրակնօրյա «Վեսթ Հեմի» հետ խաղում (2:0) խփած գոլի շնորհիվ անգլիացին հատեց ակումբի կազմում խփած 200 գոլի սահմանագիծը: Այժմ Ֆրենկիին ընդամենը երկու գնդակ է բաժանում լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Բոբբի Թեմբլինգի ցուցանիշից:
-Սա իմ կյանքի լավագույն օրերից մեկն էր: Ակնհայտ է, որ լավագույն կարող եմ համարել այն օրերը, երբ հաղթեցինք Չեմպիոնների լիգայում կամ առաջնությունում, սակայն ինձ համար 200 գնդակը ակումբի կազմում’ անհավանական է: Ես շատ գոհ եմ դրանից ու երբեք չեմ մտածել, որ կարող եմ սա անել: Շուրջս բոլորը խոսում են գոլային ռեկորդի մասին, սակայն ես կնախընտրեի, որ մարդիկ լռեն: Ամենակարևորը’ գոլերը ծառայեն նրան, որ թիմը հաղթանակ տոնի,- Լեմպարդին մեջբերում է BBC-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում