Քաթարի` նոր Սուպերլիգա ստեղծելու մասին լուրը կեղծ էր

Քաթարի` նոր Սուպերլիգա ստեղծելու մասին լուրը կեղծ էր

Տեղեկությունն այն մասին, որ Քաթարը ցանկանում է Dream Football League անվամբ նոր ֆուտբոլային մրցաշար հիմնել, կեղծ դուրս եկան:

The Times պարբերականը, որն անցած շաբաթ իր բացառիկ հոդվածում հայտնել էր, որ Քաթարի թագավորական ընտանիքը պատրաստվում է աշխարհի լավագույն ակումբների համար առաջնություն կազմակերպել, խոստովանել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է:

-Երբ մենք սխալ ենք, դա խոստովանում ենք: Դա ճիշտ որոշում է,- ասել է պարբերականի խմբագիր Թոնի Էվանսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում