Գալիանի. Հարկավոր է պարզապես հանել գլխարկը Մեսսիի առջև

Գալիանի. Հարկավոր է պարզապես հանել գլխարկը Մեսսիի առջև

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին գովասանքի խոսքեր է հասցեագրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ընդգծել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում իր թիմի դարպասը խփած արգենտինացու առաջին գնդակը: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը վերջնական արդյունքում դուրս եկավ հաջորդ փուլ:

-Նա ունի այնքան բարձր տեխնիկա ու ամեն ինչ անում է այնքան արագությամբ, որ հարկավոր է պարզապես հանել գլխարկը Մեսսիի առջև ու ասել, որ նրա նմանը գոյություն չունի,- ասել է Գալիանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում