Red Eagles ֆան շարժման աղջիկների թևի կոչը հայ երկրպագուհուն
Նմանատիպ
«Սիրելի աղջիկներ մոտ մի շաբաթից Երևանում ( Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում) 2014 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ կկայանա հանդիպում Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: Հուսանք և համոզված լինենք, որ մեր տղաները այդ օրը մեզ կպարգևեն հաղթական երեկո: Այդ հաղթանակի կայացման համար անհրաժեշտ է նաև հայ երկրպագուի աջակցությունը: Մեր տղա երկրպագուներն արդեն բազմիցս ապացուցել են իրենց անսահման նվիրվածությունը, հիմա հերթը մերն է՝ աղջիկներինս. եկեք կոտրենք մեր և մեր հասարակության մեջ արմատացած բոլոր կարծրատիպերը և միասնական ուժերով , հայավարի աջակցենք մեր տղաներին: Ապացուցենք , որ հայուհին իր հեզությամբ ու գեղեցկությամբ կարող է ոգեշնչողը լինել մեր տղաների (ու հատկապես մեր հայրենիքի) հաղթանակի կայացման համար: Ապացուցենք , որ մենք պակաս չափով չենք սիրում ու երկրպագում մեր հավաքականին, ուստի ակնկալում ենք ձեր մասնակցությունը մարտի 26-ի հանդիպմանը:
Խաղից առաջ Red Eagles ֆան չարժումը կազմակերպում է երթ Հանրապետության հարպարակից, սիրով կսպասենք ձեզ, հայուհիներ ջան :
Հարգնքներով Red Eagles ֆան շարժման աղջիկների թևի առաջնորդ»: