Գոմես. Եթե Մեսսին գա «Բավարիա», ապա ակումբը չի ունենա ո՛չ իմ, ո՛չ էլ այլ հարձակվողի կարիքը

Գոմես. Եթե Մեսսին գա «Բավարիա», ապա ակումբը չի ունենա ո՛չ իմ, ո՛չ էլ այլ հարձակվողի կարիքը

«Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը խոսել է ակումբում իր ապագայի մասին:

-Ինձ դուր չեն գալիս իմ ապագայի հետ կապված բոլոր հարցերը: Իմ աշխատանքը ֆուտբոլ խաղալն է: Իմ ապագայի հետ կապված հարցերը պետք է ուղղել «Բավարիայի» ղեկավարությանը:

Ես «Բավարիայում» գոհ եմ ամեն ինչից: Եթե այս ակումբում մնալը չհամարեմ ինձ համար լավագույն տարբերակ, ապա պարզապես նոր պայմանագիր չեմ ստորագրի:

«Բարսելոնան» ինձնով հետաքրքրվել էր մի քանի տարի առաջ, երբ թիմը դեռ մարզում էր Գվարդիոլան, սակայն ես որոշեցի մնալ Մյունխենում: Կարծում եմ’ նոր մարզիչը, առաջին հերթին, կգնահատի կազմը, որը կա նրա տրամադրության տակ, ապա նոր կորոշի, թե ինչպես խաղալ ու պետք է նրան արդյոք հարձակվող Գոմեսը:

Պարզ է, որ եթե Մեսսին տեղափոխվի «Բավարիա» ու շարունակել այնքան գոլեր խփել, որքան այժմ, ապա ակումբին պետք չենք գա ո՛չ ես, ո՛չ էլ մեկ այլ հարձակվող,- եզրափակել է գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում