Նեյմար. Ո՞վ չի երազում խաղալ Մեսսիի, Չավիի ու Ինիեստայի հետ

Նեյմար. Ո՞վ չի երազում խաղալ Մեսսիի, Չավիի ու Ինիեստայի հետ

«Սանթոսի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ երազում է հանդես գալ եվրոպական գրանդ ակումբներից մեկում, սակայն նշել է, որ այդ տեղափոխությունն այս պահին իրատեսական չէ:

-Ո՞վ չի երազում մի թիմում խաղալ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մեսսին, Չավին ու Ինիեստան: Իհարկե, ես երազում եմ խաղալ եվրոպական թոփ ակումբներից մեկում, օրինակ’ «Բարսելոնայում», «Ռեալում» կամ «Չելսիում»:

Ճիշտ է, «Բարսելոնան» ինձ վրա շատ մեծ տպավորություն է գործել: Սակայն ես չեմ կարող ասել, թե երբ կհեռանամ «Սանթոսից»: Կանեմ այնպես, ինչպես ինքս կցանկանամ: Չգիտեմ’ ինչ դիրքում կարող եմ խաղալ կատալոնական ակումբում, բայց հաստատ գիտեմ, որ իմ տեղը հիմա «Սանթոսում» է,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում